Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ողջ ճշմարտությունը Պուտինի նախկին կնոջ մասին. լուսանկարներ

ЛАЙФ

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել ազդեցիկ մարդկանց կանանց։ Այս անգամ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջը’ Լյուդմիլա Պուտինային։

Լյուդմիլա Պուտինա-ծնվել է 1958 թվականի հունվարի 6-ին

Համաստեղությունը-Այծեղջուր
Ծննդավայրը-Կալինինգրադ
Քաշը-67 կգ
Հասակը-165 սմ

Լյուդմիլա Պուտինան վառ կին է, ով միշտ դեպի իրեն է գրավում հանրության ուշադրությունը։ Սկզբում նրա հանդեպ հետաքրքրության պատճառն իր եւ Վլադիմիր Պուտինի ամուսնության փաստն էր, իսկ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց նրանց բաժանությունն ու Պուտինայի հետագա աղմկահարույց հայտարարությունները։ Սկսենք ամենակսզբից.

eef764ca8e58
Լյուդմիլա Պուտինայի պատանեկությունը

Լյուդմիլա Պուտինայի հայրը փոստատար էր, այնուհետեւ աշխատել է Կալինինգրադի «Թորգմաշ» գործարանում։ Մինչ ամուսնությունը նա կրում էր Շկրեբնեւա ազգանունը։ Մայրն աշխատում էր ավտոսրահի դրամարկղում։

1975 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը, Լյուդմիլան աշխատանքի է ընդունվում որպես փոստատար։ Որոշ ժամանակ անց նա քաղաքային հիվանդանոցներից մեկում աշխատում է որպես բուժքույր, հետո բորտուղեկցորդուհի եւ այլն։

9442704534bdfa50c2ce1397481381_01_thumb[4]

Միայն 1981 թվականին նա որոշում կայացրեց ընդունվել Լենինգրադի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ եւ բնակություն հաստատեց Նեւ քաղաքում։

Ուսանողական տարիներին նա մի շարք լեզուներ է սովորում, որի արդյունքում այժմ գերազանց տիրապետում է իսպաներենի, գերմաներենի, պորտուգալերենի եւ ֆրանսերենի։

715825_original2013-06-06_22-37-42

Հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ

Վլադիմիր Պուտինի հետ ճակատագրական հանդիպումը կայացավ 1981 թվականին Արկադի Ռայկինի լենինգրադյան համերգի ժամանակ։
Ակնթարթային հանդիպումը հետագայում վերածվում է երկարատեւ սիրավեպի, իսկ հետո նաեւ ամուսնության։

1983 թվականի հուլիսի 28-ին զույգը պաշտոնապես գրանցում է իր ամուսնությունը։ Որոշ վկայությունների համաձայն, ամուսնության խնջույքն անցել է նեւսկու նավերից մեկում։ Նրանց առաջնեկը Մարիան ծնվել է 1985 թվականին։

Երիտասարդ ընտանիքի երկրորդ զավակը երկար սպասեցնել չտվեց. ընդամենը մի քանի ամիս անց Լյուդմիլան կրկին հղիացավ եւ 1986 թվականին ծնվեց նրանց երկրորդ դուստրը Կատարինան։
Այդ շրջանում Վլադիմիր Պուտինն աշխատում էր Ազգային անվտանգության համակարգում, այդ պատճառով էլ պաշտոնի փոփոխությունները նրա համար սովորական էին։
Լյուդմիլան եւս տեղյակ էր այդ մասին, ուստի Գերմանիա տեղափոխությունը նրա համար անակնկալ չէր։ 1986 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվեց Գերմանիա, որտեղ էլ ապրեցին չորս տարի։

370297

Ռուսաստան վերադառնալուն պես Լյուդմիլա Պուտինան չորս տարի վերապատրաստման կուրսեր էր կազմակերպել Ռուսաստանում գերմաներենի ուսուցիչների համար։
90-ականների կեսերին շնորհիվ Անատոլի Սոբչակի հետ ունեցած լավ հարաբերությունների, Պուտինան նշանակվում է Լենինգրադում հեղինակավոր «Տրուսսարդի» խանութի տնօրեն։
Արդյունքում նա այնտեղ աշխատում է մի քանի տարի, որից հետո 1996-ից 1999- թվականներին աշխատանքի է անցնում «Տելլեկոմինվեստ» ընկերությունում։
Սկսած 2000 թվականից նա հազվադեպ էր հանրությանը ներկայանում։
Այդ շրջանում նա հաճախ այցելում էր Սնետոգորյան կուսանոց, որտեղ ապրում էր իր հոգեւոր առաջնորդուհին։

941959244

Վերջինիս հետ կապը հաստատվեց այն ժամանակ, երբ Պուտինան 1993 թվականին բարդ վիրահատություն տարավ եւ սկսեց օգնություն խնդրել բարձր ուժերից։

Որպես առաջին տիկին հասարակական-քաղաքական գործունեությանը Լյուդմիլա Պուտինան անցավ 2001 թվականից։
Այդ շրջանում նա սկսեց զբաղվել մի քանի բարեգործական նախագծերի շուրջ, ինչպես նաեւ բանասիրության առաջախաղացմանն ուղղված ֆորումներով։
2002 թվականին Ռուսաստանում գերմանալեզու նախագծերի առաջխաղացման համար նա արժանացավ Յակոբ Գրիմմի հատուկ մրցանակին։
Հենց նույն թվականին ռուսերեն լեզվի պրոպագանդման համար նա Հայաստանի եւ Ղրղստանի պետական համալսարանների կողմից արժանացավ մրցանակի։
2003 թվականին «Ռուսերեն լեզվի տարածման հարցում ունեցած մեծ ներդրման համար» նա արժանացավ Ա. Ս. Պուշկինի անվան մրցանակին։

Left to right, U.S. President George W. Bush and Russia's President Vladimir Putin with wives before the informal dinner of the G8 heads of state and government in Petrodvorets, or Peterhof

Նրա հիմնական հոբբիներն են տուրիզմը, լեռնային դահուկասահքը, պատմական և արտասահմանյան գրականության ընթերցումը, ռուսաց պատմության ուսումնասիրությունը:

Որպես Ռուսաստանի առաջին տիկին Պուտինան ընդունել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ արեւմտյան այլ երկրների պատվիրակությունների։
Բացի այդ, նա մասնակցել է մի շարք պաշտոնական այցերի։

01Tass_95796

pic_1358723384

Ամուսնալուծություն

1370591341-vladimir-i-lyudmila_2

Լուրերը, թե Պուտիններն ամուսնալուծվել են, սկսվել էին դեռ Վլադիմիր Պուտինի նախագահության առաջին երկու ժամկետներում: Հատկապես շշուկները սաստկացան, երբ 2008թ. սկսած Լյուդմիլա Պուտինան ընդհանրապես անհետացավ եթերային դաշտից: Լուրեր էին պտտվում, թե Վլադիմիր Պուտինն այլևս կնոջ հետ չի ապրում, իսկ Լյուդմիլան հավատացյալ է և դարձել Պսկովյան թեմի վանամայր: Նախագահը այդ ժամանակ շարունակում էր կրել ամուսնական մատանի, սակայն բոլոր միջազգային հանիպումներում ներկայանում էր առանց տիկնոջ:
2008թ. ապրիլին «Մոսկովսկի կորեսպոնդենտ» թերթը հայտարարեց, թե Վլադիմիր Պուտինը ամուսնացել է մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի հետ: Այս լուրը հերքեց անձամբ նախագահն` ասելով, որ այդ ողջ պատմության մեջ ճշմարտության մի հատիկ անգամ չկա: Այս պատմությունից հետո թերթի խմբագիրը հեռացվեց աշխատանքից:

6ab653d552d916280d3b04903e30e821
2013 թվականին Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիա Պուտինան հայտարարեցին իրենց բաժանության մասին։
Որպես պաշտոնական հիմնավորում նշվում էր այն, որ Լյուդմիլա Պուտինան չի սիրում հանրայնությունը, ինչը երկրի առաջին տիկնոջ կարգավիճակին անբաժան մասն է կազմում։ Չնայած դրան, ավելի հայտնի պատճառը Վլադիմիր Պուտինի եւ սպորտսմենուհի Ալինա Կաբաեւայի սիրավեպն է։

20130614184526
Բացի այդ, ըստ շրջանառվող լուրերի, Լյուդմիլա Պուտինան ցանկանում է գնալ կուսանոց։
Բոլորովին վերջերս տված իր հարցազրույցում նա հանդես է եկել սենսացիոն հայտարարություններով.

«Իմ ամուսինը, ցավոք, վաղուց ողջ չէ։ Ես ստիպված եմ հանրայնորեն հայտարարել, որ այլեւս ի վիճակի չեմ տեսնել, թե ինչ է տեղի ունենում իր անունից։ Նրանք սարսափելի մարդիկ են, որոնք ոչնչի առջեւ կանգ չեն առնում, ես վախենում եմ, որ այժմ նրանք կսպանեն ինձ եւ իմ աղջիկներին, ինչպես սպանեցին Վլադիմիր Պուտինին։

Մեր ընտանիքը չէր կարելի իդեալական համարել։ Երբ ես ամուսնացա, ես սիրահարված էի բոլորովին այլ մարդու, իսկ Պուտինը պարզվեց, որ դաժան  է։ Նա երբեք ինձ հետ չէր խորհրդակցում, անգամ չէր էլ նկատում իմ ներկայությունը։

Ես նրան պետք էի միայն որպես իր երեխաների մայր եւ հանրությանը ցուցադրելու համար, նա ինձ ծեծում էր, նվաստացնում, ձեռք առնում։

Իր հարցազրույցում Պուտինան պնդել է, որ իրական Պուտինին վաղուց սպանել են, որից հետո հանրությանը ներկայանում է իրական Պուտինի կրկնօրինակը.

Նրան պայման են առաջադրել՝ կա՛մ խաղալ դավաճանված կնոջ դեր, կա՛մ ինքն ու աղջիկներն այլևս չեն ապրի։ «Այլընտրանք չունեի»,- ասել է Պուտինան։

Այդ իսկ պատճառով նրանք կրկնօրինակ են պատրաստել նաև Պուտինայի համար, որպեսզի երբ ինչ-որ բան այնպես չասի, ինչպես ծրագրված էր սցենարով, կարողանան սրբել շփոթությունները։ «Եթե նրանք հասցնեին ստեղծել իմ կրկօրինակը՝ քիչ թե շատ հաջող նմանությամբ, ինձ վաղուց սպանած կլինեին»,- ասել է Վլադիմիր Պուտինի նախկին կինը։

«Ամուսնալուծությունը» նրա փրկությունն է եղել։ «Այժմ ապրում եմ արտերկրում: Ամեն ինչ լավ է, սակայն ինձ համար սարսափելի է տեսնել, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի հետ»։

256412_506x285

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы