ԱՄՆ ներգաղթի սահմանափակումն ուղղված չէ մուսուլմանների դեմ. Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում ներգաղթի վերահսկողության խստացման նոր միջոցառումները, հակառակ ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդումների, արտասահմանից երկիր մուսուլմանների ժամանման արգելք չԷ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հավաստիացմամբ հունվարի 29-ին հանդես Է եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ Թրամփի անունից տարածված հայտարարության մեջ, «Ամերիկան ներգաղթյալների հպարտ ազգ Է եւ կշարունակի կարեկցանք դրսեւորել նրանց նկատմամբ, ովքեր փախչում են ճնշումից»: «Բայց մենք դա անելու ենք՝ պաշտպանելով սեփական քաղաքացիներին ու սահմանները»,- ընդգծել Է քաղաքական գործիչը:
90-օրյա ժամկետով Միացյալ Նահանգներ Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքի նոր արգելքը վերաբերում Է այն յոթ երկրներին, որոնք «ահաբեկչության աղբյուր» Էին համարվել ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից, հիշեցրել Է Թրամփը:
Ինչպես նա նշել Է, «խոսքը ԱՄՆ մուսուլմանների մուտքի արգելման մասին չԷ»: «Բանը կրոնը չԷ, այլ ահաբեկչությունը, այն, որ ապահովվի մեր երկրի անվտանգությունը»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



