Կանադայում Քվեբեկ-սիթիի մզկիթի վրա հարձակման հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ. CBC
ОБЩЕСТВО Կանադայում Քվեբեկ-սիթիի մզկիթի վրա, որը հայտնի Է որպես Իսլամական մշակութային կենտրոն, հարձակման հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ: Ընդամենն այդ պահին շենքում եղել Է 40-ից մինչեւ 100 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հունվարի 29-ին հայտնել Է CBC ռադիոկայանը, մզկիթում աղոթողներին գնդակահարած անձինք եղել են դիմակներով եւ գոչում Էին «Ալլահ աքբար»: Մզկիթի ղեկավար Մոհամեդ Յանգուին լրագրողներին հայտնել Է, որ հարձակման հտեւանքով զոհվել Է հինգ մարդ: Ոստիկանությունում առայժմ չեն հայտնում զոհերի ու տուժածների թվաքանակը, բայց հաստատում են, որ «կան զոհվածներ ու վիրավորներ»:
Իրավակարգի պահապանները նշել են, որ ձերբակալել են երկու հարձակվողների, հավելելով, որ նրանք ունեցել են երրորդ հանցակիցը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատահածը որակել Է «վախկոտ հարձակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



