Առնվազն վեց մարդ է զոհվել եւ ութը՝ վիրավորվել Քվեբեկի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով
ОБЩЕСТВОԱռնվազն վեց մարդ Է զոհվել Կանադայի Քվեբեկի նահանգում մզկիթի վրա կատարված հարձակման հետեւանքով, եւս ութ հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 30-ին հայտնել Է տեղի ոստիկանությունը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Քվեբեկի իշխանությունները պատահածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:
Երեւանի ժամանակով հունվարի լույս 30-ի գիշերը անհայտ անձինք մզկիթ են ներխուժել երեկոյան աղոթքի ժամանակ եւ կրակ բացել այնտեղ: ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ պահին մզկիթում գտնվում Էր շուրջ 40 մարդ:
Արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու կասկածյալների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



