Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է «ինքնասպանություն գործած» զինծառայողի մասին
ОБЩЕСТВОԱդրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ադրբեջանցի զինծառայող է «ինքնասպան եղել»:
«Հունվարի 29-ին սոցցանցերում և որոշ տեղական էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսներում տարածված հաղորդագրությունները, որոնց համաձայն Զինված ուժերի զինծառայող Խանալի Ֆաթաևը զոհվել է հակառակորդի արձակած կրակի հետևանքով, չեն համապատասխանում իրականությանը»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից:
Նախարարությունը նշել է, որ զինծառայողը մահացել է «ոչ մարտական պայմաններում. նա ինքնասպանություն է գործել»:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



