Հրաձիգներն ավարտեցին ելույթները Մյունխենի մրցաշարում
СПОРТԳերմանիայի Մյունխեն քաղաքում հունվարի 25-28-ը Հայաստանի հրաձգության հավաքականը 11 մարզիկով մասնակցում էր միջազգային մրցաշարի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց վարժության երիտասարդ տղաների պայքարին մասնակցել է 73 մարզիկ: 1-ին մեկնարկին Զավեն Իգիթյանը, խոցելով 575 միավոր, 5-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակիչում նրան հաջողվել է բարելավել դիրքերը` գրավելով 4-րդ տեղը: Բենիկ Խլղաթյանը նույն վարժությունում 559 միավորով գրավել է 44-րդ տեղը: 2-րդ մեկնարկին մեր մարզիկները ավելի բարձր միավորներ են խոցել. Զավեն Իգիթյանը հավաքել է 579 միավոր և 4-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ: Եզրափակիչում նրÕ �ն չի հաջողվել բարելավել դիրքերը և ավարտել է մրցելույթը՝ գրավելով 7-րդ տեղը: Բենիկ Խլղաթյանը 568 միավորով գրավել է 19-րդ տեղը:
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 40 կրակոց վարժության կանանց պայքարին մասնակցել են 82 մարզուհի: 1-ին մեկնարկին Էլմիրա Կարապետյանը 379 միավորով գրավել է 20-րդ տեղը, 2-րդ մեկնարկին՝ 376 միավորով 41-րդ տեղը:
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժության տղամարդկանց պայքարին մասնակցել են 82 մարզիկ: 1-ին մեկնարկին Հրաչիկ Բաբայանը 626,9 միավորով գրավել է 10-րդ տեղը, Սուրեն Բերյանը 625,3 միավորով` 21-րդ տեղը և Քրիստիան Լաուերը 617,2 միավորով` 69-րդ տեղը: 2-րդ մեկնարկին Հրաչիկ Բաբայանը 621,5 միավորով գրավել է 54-րդ տեղը, Սուրեն Բերյանը 624,9 միավորով` 28-րդ տեղը և Քրիստիան Լաուերը 616,5 միավորով` 69-րդ տեղը:
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժության երիտասարդ տղաների պայքարին մասնակցել են 82 մարզիկ: 1-ին մեկնարկին Նարեկ Ադամյանը 620,0 միավորով գրավել է 28-րդ տեղը, Հայկ Բաբայանը 607,7 միավորով` 76-րդ տեղը,Վրեժ Թորոսյանը 607,6 միավորով` 77-րդ տեղը: 2-րդ մեկնարկին Նարեկ Ադամյանը 620,9 միավորով գրավել է 18-րդ տեղը, Հայկ Բաբայանը 611,5 միավորով` 69-րդ տեղը,Վրեժ Թորոսյանը 616,5 միավորով`45-րդ տեղը:
Օդամղիչ հրացան, 10մ, 40 կրակոց վարժության երիտասարդ աղջիկների պայքարին մասնակցել են 87 մարզուհի: 1-ին մեկնարկին Ալլա Պողոսյանը 412,3 միավորով գրավել է 36-րդ տեղը, Լիա Սահակյանը 404,2 միավորով` 82-րդ տեղը: 2-րդ մեկնարկին Ալլա Պողոսյանը 407,6 միավորով գրավել է 66-րդ տեղը, Լիա Սահակյանը 397,5 միավորով` 85-րդ տեղը:
Հայաստանի հրաձգության հավաքականը Մյունխենի միջազգային մրցաշարին մասնակցում էր գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:
Մրցաշարն ավանդական է և համարվում է տարվա ուժեղագույններից մեկը, որը մասնակիցների քանակով չի զիջում Եվրոպայի առաջնությանը: