Ռուսաստանը եւ Վրաստանը կշարունակեն հարաբերությունների բարելավման աշխատանքը
МЕЖДУНАРОДНОЕ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել Է, թե չի բացառում, որ որոշակի պայմանների դեպքում Մոսկվան եւ Թբիլիսին կարող են վերադառնալ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցին:
«Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը չի բացառել, որ որոշակի պայմանների դեպքում օրակարգում կարող Է հայտնվել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման թեման: Նրա խոսքով՝ Թբիլիսիում պատրաստ են գործնական հարցերի շուրջ շարունակել երկխոսությունը Պրահայում, ինչպես նաեւ Ժնեւի միջազգային քննարկումները»,-հունվարի 30-ին գրում Է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Աբաշիձեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իր հերթին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հրատարակության հետ զրույցի ժամանակ ողջունել Է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման թեման քննարկելու վրացի գործընկերոջ պատրաստակամությունը:
«Եթե իմ հարգելի գործընկեր Զուրաբ Աբաշիձեն իրոք նման հայտարարություն Է արել, դա կարելի Է միայն ողջունել»,-նշել Է Կարասինը:
Ինչպես «Իզվեստիա»-ին պատմել Է Աբաշիձեն, Կարասինի հետ նոր հանդիպումը նշանակված Է փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում: Դիվանագետները նախեւառաժ կքննարկեն առեւտրատնտեսական կապերը, տրանսպորտային հաղորդակցությունները եւ «որոշակի հումանիտար խնդիրներ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



