Առնվազն 65 մարդ է տուժել Փարիզի տարածաշրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով
ОБЩЕСТВОԱռնվազն 65 մարդ Է տուժել լույս հունվարի 30-ի գիշերը ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի Իլ դե Ֆրանս տարածաշրջանի խճուղիներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Իվելինի դեպարտամենտի պրեֆեկտուրայի աղբյուրներ:
«Վթարի են ենթարկվել երկու մարդատար ավտոբուս, կցասայլով մեքենա եւ չորս մարդատար ավտոմեքենա»,-հայտնել են պրեֆեկտուրայում:
Վերջին տվյալների համաձայն, տուժածներից չորսի վիճակը գնահատվում Է՝ օրհասական:
Միջադեպի հանգամանքները մինչ այժմ ճշտվում են: Վթարը տեղական ժամանակով ժամը 05:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին) տեղի Է ունեցել Փարիզից 45 կիլոմետր դեպի արեւմուտք՝ մայրաքաղաքից Նորմանդիա տանող A13 ուղեգծի վրա: Ներկայում դեպի Փարիզ ավտոճանապարհն ամբողջովին փակ Է երթեւեկության համար, տեղում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



