Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահն ընդունել է Գալուստ Սահակյանին

ОБЩЕСТВО

 Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման շնորհակալություն է հայտնել հայ պատվիրակներին՝ Ճապոնիա կատարած այցի համար եւ վստահեցրել, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցով մեկնարկ է տրվում հայ-ճապոնական խորհրդարանական հարաբերությունների զարգացման նոր փուլի: Պարոն Օշիման հանդիպման ընթացքում մասնավորապես նշել է, որ ճապոնա-հայկական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը շարունակությունն է 2012 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած պաշտ ոնական այցի: Պարոն Օշիմայի խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցով մեկնարկ է տրվում այդ հարաբերությունների առավել խորացմանն այժմ արդեն խորհրդարանական մակարդակով, ինչն առանձնահատուկ դեր ունի դիվանագիտական հարաբերությունների զարգացման ճանապարհին:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնպես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունն ու մասնավորապես նշել. «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը կարեւոր տեղ է զբաղեցնում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության պաշտոնական այցը Ճապոնիա կայանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում»:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ քառորդ դարն արդեն բավարար ժամանակ է գնահատելու առկա հարաբերությունները եւ հասկանալու դրանց խորությունն ու բովանդակությունը: Անցած 25 տարվա ընթացքում Հայաստանը եւ Ճապոնիան ձեւավորել են համագործակցության դինամիկ ձեւաչափ՝ հիմնված բարի կամքի, գործընկերության եւ փոխադարձ շահերի վրա:

Կողմերն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ Հայոց ցեղասպանությանը՝ մասնավորապես նշելով, որ խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ ցեղասպանությունների կանխարգելման գործում առանձնահատուկ դեր ունի արդեն եղած ոճրագործությունների դատապարտումը:

Ցավակցություն հայտնելով ապրիլյան պատերազմում զոհված հայ զինվորների համար՝ Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է, որ Ճապոնիան ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով եւ շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) նախագահ Յասուշի Ակահոշիի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ: Քննարկվել են տնտեսական, մշակութային եւ առեւտրային հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր՝ նախանշելով կոնկրետ ծրագրեր, որոնք ապագայում կիրագործվեն:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: 

 

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»