Իրանի եւ ՌԴ-ի հարաբերությունները Է տարածաշրջանի անվտանգության կարեւոր գործոնն են. Զարիֆ
МЕЖДУНАРОДНОЕ Ռուս-իրանական հարաբերությունները տարածաշրջանային կայունության եւ անվտանգության կարեւոր գործոնն են: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Թեհրանում բացված խորհրդաժողովի մասնակիցներին հղված ուղերձում, խորհրդաժողով, որը նվիրված Է երկու երկրների փոխգործակցության ավելի քան հինգդարյա պատմությանը:
«Ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը ոչ միայն համապատասխանում Է երկու երկրների ժողովուրդների շահերին, այլեւ ծառայում Է որպես տարածաշրջանային կայունության եւ անվտանգության կարեւոր գործոն, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի զարգացման գործոն: Անցած երեք տասնամյակների ընթացքում մեր հարաբերություններն առաջընթաց են արձանագրել, դրանք առանձնապես ակտիվ են զարգացել վերջին մի քանի տարում»,- ընդգծել Է Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը հանգուցային դեր են խաղում համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ: Նրանք կարող են հպարտանալ այն տասնյակ ականավոր դեմքերով, որոնք ծանրակշիռ ավանդ են ներդրել համաշխարհային մշակույթի բնագավառում: Նրանք են Հաֆեզը, Սաադին, Ֆիրդուսին, Տոլստոյը, Չեխովը, Պուշկինը եւ շատ շատերը: Աշխարհում շատ քիչ են այն երկրները, որոնց հարաբերությունների պատմությունն անցել Է հինգդարյա սահմանագիծը, այդ երկրների շարքին են դասվում Իրանը եւ Ռուսաստանը»,- նշել Է Զարիֆը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



