Եվրահանձնաժողովը հորդորել Է սոցցանցերին՝ միջոցներ ձեռնարկել ապատեղեկատվության դեմ պայքարում
ОБЩЕСТВО ԵՀ-ի՝ միասնական թվային շուկայի հարցերով փոխնախագահ Անդրուս Անսիպը հորդորել Է սոցիալական ցանցերին, մասնավորապես, Facebook-ին, ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել կեղծ նյութերի հայտնվելու դեմ պայքարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես, ինչպես եւ բոլոր մարդիկ, անհանգստացած եմ կեղծ նյութերի տարածման կապակցությամբ, մասնավորապես, ԱՄՆ-ի ընտրություններից հետո»,- հայտարարել Է նա Financial Times թերթին տված հարցազրույցում: «Ես իսկապես հավատում եմ ինքնակարգավորիչ միջոցներին, բայց եթե հարկ լինի պարզաբանումներ տալ, մենք պատրաստ ենք դրանք տրամադրել»,-հավելել Է նա:
Անսիպի հայտարարությունները հնչել են Facebook սոցիալական ցանցի հասցեին այն քննադատության ֆոնին, որն արվել Է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո տարածված ստահոդ նորությունների կապակցությամբ: Ընտրություններից առաջ եւ դրանցից հետո մի քանի շաբաթվա ընթացքում այնպիսի սոցցանցերում, ինչպիսիք են՝ Facebook-ը եւ Twitter-ը, հայտնվել են բազմաթիվ ստահոդ նորություններ՝ նվիրված ամերիկյան ընտրություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



