Օբաման և Հռոմի պապը 40 րոպե տևողությամբ առանձնազրույց են ունեցել Սպիտակ տանը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Հռոմի Ֆրանցիսկոսո պապի հանդիպումը տևել է 40 րոպե: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հերթական բրիֆինգի ընթացքում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:
«Այն շարունակվել է 40 րոպե»,- ասել է նա՝ ճշտելով, որ այս անգամ ոչ մի սղագրություն չի արվել և ինքը չի կարող մանրամասներ ներկայացնել: «Դա, իրոք, պապի և նախագահի դեմառդեմ հանդիպումն էր… Դա պետք է անձնական զրույց լիներ»,- հավելել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:
Դրա հետ մեկտեղ նա հավաստիացրել է, որ «քաղաքական օրակարգը» Վաշինգտոն Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի այցի նպատակը չէր:
Նախքան այդ անձնական հանդիպումը նախագահը և Հռոմի պապը ելույթ են ունեցել հանրության առջև: ԱՄՆ-ի մայրաքաղաքի կենտրոնում քահանայապետին լսելու համար հավաքվել էր ավելի քան 11 հազար մարդ: Ավելի ուշ Օբաման Ֆրանցիսկոսին նվիրել է թռչող աղավնու քանդակ և Էլիզաբեթ Էնն Սեթոնի՝ կաթոլիկ սրբերի կարգին դասված առաջին ամերիկուհու Մերիլենդի տան բանալին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



