Վարդան Հովսեփյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվում «Կայարան» հեռուստասերիալում
ЛАЙФԱրդեն տեւական ժամանակ է, ինչ «Կայարան» հեռուստասերիալում հեռուստադիտողը չի տեսնում Վարդան Հովսեփյանին, ով նախկինում մարմնավորում էր կենտրոնական հերոսներից մեկին: Երբ դերասանը ակտիվ խաղից հետո միանգամից կորչում է հեռուստադիտողի տեսադաշտից, անմիջապես սկսում են քննարկումներն ու բազմաթիվ ասեկոսեներ կապում տվյալ դերասանի հետ: Այս անգամ եւս բացառություն չեղավ:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Վարդան Հովսեփյանի հետ, ով այս թեմայի շուրջ մեզ հետ զրույցում նշեց.
«Այն, որ Վռամի կերպարը այս պահին չի երեւում հեռուստասերիալում, դա պարզապես կապված է սցենարային գծի հետ, դա սցենարի հեղինակի որոշումն է, միեւնույն ժամանակ ըստ սցենարի` Վռամի հերոսը դեռ վերադառնալու է: Այնպես որ, ես դեռ շարունակելու եմ ներգրավված լինել այդ հեռուստասերիալում»:
Մեր նկատառմանը, թե շատերի կարծիքով Վարդան Հովսեփյանի ու «Կայարան» հեռուստասերիալի ստեղծագործական թիմի միջեւ անախորժություն է ծագել, դերասանը պատասխանեց.
«Նման բան չկա, մենք ունենք հիանալի հարաբերություններ: Ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չկա իմ ու թիմի միջեւ, ու չի էլ կարող լինել, քանի որ բոլորն էլ շատ լավ մարդիկ են»:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



