Լեհաստանում մեկնարկել են լեհ–ամերիկյան համատեղ զորավարժություններ
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանի Ժագան–Կարլիկի հրաձգարանում անկացվում են լեհ–ամերիկյան համատեղ զորավարժությունները, որոնց մեկնարկին ներկա է եղել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, հաղորդում է «Լեհաստանի ձայն» ռադիոկայանը։
Նա հույս է հայտնել, որ Լեհաստանում Միաացյալ Նահանգների զինվորականների ներկայությունը կամրապնդի երկկողմ հարաբերությունները։ «Լեհական զինվորական ավանդույթի համաձայն՝ ողջունում եմ մեր ամերիկացի դաշնակիցներին, Միացյալ Նահանգների զինվորականներին՝ հույս հայտնելով, որ պատմական այս պահը կարեւոր է թեկուզ նրանով, որ ականատեսն ենք Եվրոպայի եւ աշխարհի մեր մասում պարադիգմաների փոփոխությանը ոչ միայն փաստաթղթերում, այլեւ՝ ֆիզիկապես. Հյուսիսատլանտյան դաշինքը ներկա է Լեհաստանում», – հայտարարել է Դուդան։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



