Մեղադրանքներ են առաջադրվել Քվեբեկ-սիթիում ահաբեկչության կատարողին
ОБЩЕСТВО Կանադայի Քվեբեկի նահանգի ոստիկանությունը հաստատել Է Քվեբեկ-սիթի քաղաքի մզկիթում ահաբեկչական գործողություն կատարածի անձը, նրան արդեն մեղադրանքներ են առաջադրված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտել Է CBC հեռուստաալիքը:
Նշվել Է, որ ահաբեկչությունը կատարել Է 27-ամյա կանադացի Ալեքսանդր Բիսոնետը: Նրան մեղադրանքներ են ներկայացվել վեց սպանության եւ սպանության հինգ փորձի մեջ (խոսքը վերաբերում Է ծանր վիրավորված մարդկանց): Ավելի վաղ հաղորդվել Է, որ այդ գործով երկրորդ կասկածյալը՝ Մոհամեդ Հադիրը, հարցաքննությունից հետո ազատ Է արձակվել եւ այժմ հանդես Է գալիս որպես ահաբեկչական գործողության վկա:
Հայտնի Է, որ մզկիթի վրա գրոհելուց հետո Բիսոնետը հանցագործության վայրից թաքնվել Է ավտոմեքենայով, իսկ հետո ինքն Է զանգահարել ոստիկանություն եւ ձերբակալվել:
Journal de Quebec-ը զրուցել Է Բիսոնետի նախկին համակուրսեցիների հետ, որոնք նրան բնութագրել են որպես աջ արմատական հայացքների հետեւորդ:
Հունվարի 29-ին կիրակնօրյա աղոթքի ժամանակ մզկիթի վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվել Է վեց մարդ, եւս 18 հոգի վերքեր են ստացել: Վերջին տեղեկատվության համաձայն՝ տուժածներից հինգը գտնվում են հիվանդանոցում, երկուսը ծանր վիճակում են: Ոստիկանության տվյալներով՝ 39 մարդ փրկվել Է այդ ահաբեկչությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



