Citigroup-ը Չինաստանի պատճառով նվազեցրել Է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը
МЕЖДУНАРОДНОЕCitigroup-ի վերլուծաբանները վատթարացրել են 2015 – 2016 թվականներին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը՝ Չինաստանում աճի տեմպերի դանդաղման սպառնալիքի պատճառով:
Այժմ փորձագետներն ընթացիկ տարում համաշխարհային համախառն ներքին արդյունքի աճը գնահատում են 2,6 տոկոսի մակարդակում՝ ավելի վաղ սպասված 2,7 տոկոսի դիմաց, իսկ հաջորդ տարի՝ 2,9 տոկոս աճ՝ 3,1 տոկոս նախկին կանխատեսման դիմաց:
Սա բանկի փորձագետների կողմից սպասումների անընդմեջ չորրորդ վատթարացումն Է, ընդհանուր առմամբ կանխատեսումը նվազեցվել Է 0,6 տոկոսային կետով՝ առավելագույնը 2011 թվականից ի վեր, նշել Է Bloomberg գործակալությունը:
Citi-ի վերլուծաբանները կարծում են, որ տոկոսադույքների առաջին բարձրացումն ԱՄՆ-ի Համերկրային պահուստային համակարագը կկատարի 2016 թվականի գարնանը, Անգլիայի բանկը՝ հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում: Ըստ որում առաջիկա ամիսներին նրանք սպասում են Եվրոպայի կենտրոնական բանկի, Ճապոնիայի բանկի եւ Չինաստանի ժողովրդական բանկի քաղաքականության հետագա մեղմացում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



