Վարդենյաց լեռնանցքում վերականգնվել է ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը
ОБЩЕСТВОՄարտունի-Գետափ միջպետական ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքները, որոնք սկսվել են հունվարի 31-ին, շարունակվել են նաեւ հունվարի 31-ի ընթացքում, չնայած նրան, որ ճանապարհի անցանելիությունն ապահովվել է հունվարի 30-ի երեկոյան ժամերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, հունվարի 31- ի կեսօրվա դրությամբ ընթանում են ճանապարհի դժվարանցանելի, ձյան կուտակումներով լի հատվածների մաքրման եւ լայնացման աշխատանքները:«Մինչեւ այսօրվա երեկոյան ժամերը հիմնովին կավարտենք ճանապարհի մաքրման եւ լայնացման աշխատանքները՝ ապահովելով լիարժեք երթեւեկություն: Որոշ տեղերում ձյան կուտակումները հասնում են մինչեւ 1 մետրի»,-ներկայացրեց Աղասի Ղուկասյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ հունվարի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բաց եւ երթեւեկելի են բոլոր ճանապարհները, բացառությամբ Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային ճանապարհի, որտեղ շարունակվում են մաքրման աշխատանքները:
Խոսրով Խլղաթյան
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



