Իրանում պաշտոնական արարողությամբ դիմավորել են Վիգեն Սարգսյանին
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եռօրյա այցով ժամանել է Թեհրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով կայացած այցի շրջանակում հունվարի 31-ի առավոտյան Թեհրանում տեղի է ունեցել նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել 1980-1988 թվականների իրան-իրաքյան պատերազմի նահատակների հիշատակին` ծաղկեպսակ դնելով անհայտ զինվորի գերեզմանին:
Եռօրյա այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ: Կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



