Հայաստանում սկսվել է ռուսական ռազմակայանի բանակային օդուժի ուղղաթիռների փորձաթիռը
ОБЩЕСТВОՀայաստանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայում սկսվել Է բանակային օդուժի ուղղաթիռների փորձաթիռը: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազական օկրուգի մամուլի ծառայությունից, փորձաթիռն անցկացնում են Մի-24Պ հարվածային ուղղաթիռների եւ Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռների ամբողջ Էսկադրիլիայի փորձառու օդաչուները:
Թռիչքներն սկսվելուց առաջ օդաչուների եւ ղեկապետ-օդաչուների հետ անցկացվել են տեսական նախապատրաստական պարապմունքներ եւ անվտանգության պահանջների ու տարբեր կլիմայական պայմաններում ռազմական ավիացիոն տեխնիկայի վարման հիմունքների ստուգարքների հանձնում:
Ուղղաթիռների փորձաթիռների ընթացքում օդաչուները կյուրացնեն վերթիռի, վայրԷջքի, 100-ից մինչեւ 1500 մետր բարձրությունում, տարբեր արագություններով թռիչքների հարցերը: Նաեւ օդաչուները կստուգեն հանգույցներն ու ագրեգատները բեռնվածության եւ գերբեռնվածության դեպքում:
Հարվածային եւ փոխադրական ավիացիոն միջոցների ամբողջ ուղղաիռային Էսկադրիլիայի փորձաթիռը կշարունակվի երկու շաբաթ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



