Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՅԴ-ն Բեյրութում մեծ շուքով նշել է հիմնադրման 126 ամյակը

ОБЩЕСТВО

ՀՅ դաշնակցությունը հունվարի 27-ին Բեյրութի Էմիլ Լահուտի անվան  համագումարների պալատում նշել է իր հիմնադրման 126 ամյակը: Այս մասին հայտնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

Ուրբաթ, 27 Յունուար 2017-ին,  Էմիլ Լահուտի անուան  Համագումարներու Պալատին մէջ  Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը  նշեց   իր հիմնադրութեան 126ամեակը: համաժողովրդային սոյն   հանդիսութեան   ներկայ  գտնուեցան լիբանանահայ գաղութի երեք յարանուանութիւններու ներկայացուցիչներ, կուսակցութիւններու, կազմակերպութիւններու եւ միութիւններու ներկայացուցիչներ, հիւրեր  եւ համակիրներ: 

Բացման խօսքը արտասանեց Արշօ Պալեան:

 Ապա ցուցադրուեցաւ Հ.Յ. Դաշնակցութեան գործունէութիւնը  խտացնող  տեսաերիզ մը:   Գործադրուեցաւ  օրուան խորհուրդին  պատշաճ գեղարուեստական  յայտագիր:   

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի խօսքը արտասանեց Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի: Ան  նշեց, թէ  126 տարեկան Դաշնակցութիւնը  կը մնայ  հայ ժողովուրդի ու Հայաստանի համար ծնած, գործած, հալածուած, ծառայած ու անհրաժեշտութեան պարագային բովանդակ հայութեան շահերու պաշտպանութեան ի խնդիր իր լաւագոյն ընկերները նահատակութեան բագինին զոհած կուսակցութիւն, որուն նուիրուած ձեռնարկին ժողովրդային հոծ ներկայութիւնը ունի խորքային մեծ արժէք, աղբիւր է հպարտութեան, որովհետեւ կու գայ փաստելու, որ ժողովուրդը հաւատք ոÖ �նի եւ զօրակից է անոր: Յ. Բագրատունի նաեւ աւելցուց, որ այս բոլորը, սակայն, կուսակցութիւնը կը դնեն միշտ արթուն մնալու, ժողովուրդին արդար ակնկալութեանց անսալու պատասխանատուութեան դիմաց: «Որովհետեւ անիկա համայն հայութիւնը ոտքի պահող ողնայարն է, սիրտն ու միտքը եւ հզօր բազուկը», ըսաւ ան:

Յակոբ Բագրատունի շեշտը դրաւ Հայաստանի մէջ ներքին իրավիճակի, շեշտը դնելով  ընկերային արդարութեան, ժողովրդավարութեան ամրացման, հաւասարութեան եւ արդարութեան սկզբունքներով առաջնորդուածութեան, արտագաղթի դադրեցումի, քաղաքացիի իրաւունքներու յարգումի, ազատ շուկայի ժխտական անդրադարձի վերացման անհրաժեշտութեան վրայ՝ յոյս յայտնելով, որ կատարուած սահմանադրական փոփոխութիւնները լրջութեամբ եւ արագօրէն իրենց թարգմանութիւնը կ՛ունենան յուսալի ապագայի մը կերտման վրայ:

Ան խօսեցաւ նաեւ Միջին Արեւելքի   զարգացումներուն   եւ  լիբանանեան քաղաքական կեանքին մասին, ընդգծելով, թէ ՀՅԴ-ն պայքարած է ու պիտի շարունակէ պայքարիլ Լիբանանի հայութեան քաղաքական ինքնուրոյնութեան եւ համայնքի իրաւունքներու ու շահերու պաշտպանութեան ի խնդիր՝ մերժելով լուսանցքայնացնելու ամէն միտում:

Յակոբ ԲԱգրատունի յայտարարեց հիմնադրութիւնը երեք ֆոնտերու՝ «Հայ ընտանիքի կազմութեան ֆոնտ», որ յանձն կ՛առնէ հայ զոյգերու պսակի բոլոր ծախսերը, իրենց պատկանող ծուխերուն մէջ, արտօնագիր, տոմարի արձանագրութիւն եւ խորհրդակատարութիւն, «Հայ մանուկի ֆոնտ», որ յանձն կ՛առնէ հայկական անունով մկրտուող երեխային մկրտութեան եկեղեցական ծախսերը, «Ընտանիքի բազմացման ֆոնտ», որ յանձն կ՛առնէ հայթայթել հայ ծնողներէ ծնած երրորդ եւ աւելի նորածիններու ծննդեան պարգեւ, նուազագոյնը 2000 տոլար: Ան նաեւ յայտարարեց կազմութիւնը «Հայ ուսանողի ֆոÕ �տ»ին, որ համալսարանական կրթաթոշակի իր մասնակցութիւնը կը բերէ հայկական դպրոցէ շրջանաւարտ ուսանողներու համալսարանական կրթութեան Լիբանանի մէջ գործող համալսարաններու մէջ:

Այնուհետեւ խօսք առաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան, որ անդրադարձաւ Հայաստանի Հանրապետութեան յառաջիկայ Ազգային ժողովի ընտրութիւններուն, որոնք ունին համահայկական կարեւորութիւն: Ան նշեց նաեւ, որ ամբողջ տարածաշրջանը վերիվայրումներու մէջ է, եւ միջազգային ազդեցութեան դաշտերու վերաբաժանում տեղի կ՛ունենայ: Այս պայմաններուն մէջ մեծ կ՛ըլլայ հաւանականութիւնը արտաքին միջամտութիւններու, որոնք կրնան աւելի դերակատար դառնալ հայ քաղաքական ուժը օգտագործելով: Ասկէ մեկնելով՝ պէտք չէ ընտրութիւններուն ժամանակ ստեղծենք առիթներ արտաքի ն միջամտութեան համար:

Հրանդ Մարգարեան հաստատեց, որ Դաշնակցութիւնը՝ իբրեւ հայկական իրականութեան մէջ պատասխանատու կազմակերպութիւն, պիտի մասնակցի ընտրութիւններուն ունենալով ելակէտային որոշ պայմաններ: Ան յստակօրէն յայտարարեց, որ Դաշնակցութիւնը վաստակ եւ 126 տարուան կենսագրութիւն ունեցող կուսակցութիւն է, որ ընտրութիւններուն կ՛երթայ, որպէսզի Հայաստանի համար ապահովէ համընդհանուր զարգացման կարելիութիւն, որուն ստեղծման համար անհրաժեշտ են արդարութեան հաստատումը Հայաստանի մէջ, կայունութիւնը եւ միասնակամութիւնը:

Հրանդ Մարգարեան իր խօսքին մէջ հաստատեց, որ Հայաստան շատ աւելի մեծ կարելիութիւն ունի զարգանալու Արցախի հետ միաւորուած: Իսկ պատերազմը կանխելու համար պէտք է պատրաստ ըլլալ պատերազմի: Ան ըսաւ նաեւ, որ ազգ-բանակ հասկացողութիւնը առաջին անգամ ունեցած է միայն Դաշնակցութիւնը: «Մենք պարտաւոր ենք ազգովին կազմակերպուիլ իբրեւ բանակ: Պարտաւոր ենք կազմակերպուիլ այնպէս, որ ամբողջութեամբ թեւ ու թիկունք ըլլանք բանակին: Պատերազմէն խուսափելու համար ազգովին պէտք է դառնանք բանակ, սա է մեր փրկութիւնը. հզօր բանակով Հայաստան կը զարգանայ», ըսաւ ան:

Խօսելով արտագաղթին մասին՝ իբրեւ մտահոգիչ երեւոյթ, Մարգարեան ըսաւ, որ իբրեւ պետութիւն պարտաւոր ենք զօրացրուող երիտասարդներուն կողքին կանգնիլ, իրենց ապահովել արժանավայել աշխատանք եւ օգնել, որ հայ հողին վրայ իրենց կեանքը կազմակերպեն:

Հրանդ Մարգարեան իր խօսքի աւարտին ըսաւ, թէ անհրաժեշտ է ստեղծել կարելիութիւն, որ Սփիւռքը իրական մասնակցութիւն ունենայ Հայաստանի զարգացման գործին մէջ, որովհետեւ Հայաստանին պէտք է առոյգ, կազմակերպուած եւ աշխուժ Սփիւռք: Սփիւռքին հետ միաւորուած Հայաստանի զարգացումը կարելի է իրականացնել:

ՀՅԴ-ի 126ամեակի   հանդիսութիւնը փակուեցաւ «Մշակ բանուոր»ով»:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами