Սիրիական ընդդիմությունն առաջին անգամ զրահատեխնիկա Է ստացել ԱՄՆ-ից
МЕЖДУНАРОДНОЕ«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված ընդդիմության ուժերի դաշինքը (SDF) հայտարարել Է, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո ընդլայնել Է աջակցությունը Սիրիայում գործող իր դաշնակիցներին եւ առաջին անգամ սկսել Է նրանց մատակարարել զրահատեխնիկա: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով SDF-ի ներկայացուցիչ Թալալ Սելոյին:
Զրահատեխնիկան եւ զրահափոխադրիչներն ստացվել են 4-5 օր առաջ, ասել Է նա: Դաշինքը հիմնականում բաղկացած Է քրդական ջոկատներից:
SDF-ի ներկայացուցչի խոսքով՝ չնայած տեխնիկայի ոչ մեծ քանակությանը, դա «իրենց ցուցաբերվող նոր աջակցության վկայությունն Է»: «Մինչ այդ մենք նմանօրինակ աջակցություն չԷինք ստանում, մեզ տրամադրում Էին թեթեւ զենք ու զինամթերք»,- հավելել Է Թալալ Սելոն:
«Դա ԱՄՆ-ի նոր ղեկավարության կողմից լիակատար աջակցության, մեր զորքերին ցուցաբերվող ավելի մեծ օժանդակության դրսեւորումներ են, քան ավելի վաղ»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



