Ովքեր և ինչ անակնկալներ են մատուցել Սիլվի Բարկովային՝ տարեդարձի առթիվ
ФОТОTert.am Life-ը գրում է.
«Դոմինո» սիթքոմի դերասանուհի Սիլվի Բարկովան այսօր տոնում է իր տարեդարձը։ Դերասանուհին դեռևս կեսգիշերից բազում շնորհավորանքներ է ստացել։ Նրա ֆեյսբուքյան էջում մաղթանքների տեղատարափ է։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, թե ինչ անակնկալներ է ստացել և ինչպես է պատրաստվում նշել ծննդյան օրը։
«Կեսգիշերին քույրիկիս միջոցով ընկերներիցս մեկը ծաղկեփունջ, տորթ և քարտով գումար էր նվիրել։ Քիչ ուշ մյուս ընկերս ծաղիկներով շնորհավորեց, մեկ ուրիշն էլ` ծաղիկներ ու տորթ նվիրեց։ Այնպես ստացվեց, որ երեք տղա ընկերոջ կողմից գեղեցիկ ծաղիկներ ստացա։ Այնպիսի ընկերներով եմ շրջապատված, որ սպասելի էր այդ ամենը,- ասաց դերասանուհին և նշեց, որ տղաներն իր լավ ընկերներն են: -Ես կարողանում եմ տղաների հետ ընկերություն անել և դա երբեք չի վերածվում սիրո։ Նրանք իմ լավ ընկերներն են»։
Սիլվիի անակնկալները գիշերն այդքանով ավարտվել են։ Այսօր արդեն նա տարեդարձը կնշի Երևանի ժամանցային վայրերից մեկում։ «Միայն աղջիկներով ենք լինելու: Շատ եմ սիրում տարեդարձիս օրը։ Ինձ էլ եմ շատ սիրում այդ օրը:)»,– ասաց Սիլվին։
Անդրադառնալով տարեդարձի տորթին՝ նա նշեց, որ այն խորհրդանշական է լինելու։ «Տարեդարձիս տորթն առանձնահատուկ է լինելու։ Այն լինելու է ամբողջությամբ կարմիր և մեկ վարդ։ Միայնակ վարդն ասոցացնում եմ ինձ հետ. հասուն տարիքում միայնակ, փշոտ։ Երազանք պահելու եմ, որը մասնագիտական է»,– եզրափակեց Սիլվին։
Նվերների առումով դերասանուհին բծախնդիր է։ Ամեն նվեր չէ, որ սիրում է ստանալ։ «Սիրում եմ ստանալ օծանելիք, պայուսակներ։ Ավելի փոքր տարիքում ծաղիկներ ստանալիս տրամադրության անկում էի ունենում, հիմա չգիտես ինչու փոխվել եմ։ Չեմ սիրում ստանալ փափուկ խաղալիք։ Եթե մարդիկ ուզում են ինձ նեղացնել, կարող են փափուկ խաղալիք նվիրել։ Շպարի պարագաներ էլ չեմ սիրում ստանալ, քանի որ շատ քիչ եմ շպարվում»,– ավելացրեց Սիլվին։
Դերասանուհին չցանկացավ նշել իր տարիքը` պարզաբանելով. «Չեմ սիրում, երբ մարդու տարիքն են հարցնում կամ նշում։ Դա անձնականի մի մասն է կազմում և կարծում եմ՝ պետք չէ հանրայնացնել»։
Նյութը` Մելինե Տոնոյանի