«3 միլիոնը մի ամբողջ պետություն է, եւ ես կարող եմ դառնալ ՀՀ նախագահ». Գոհար Ավետիսյանի ծիծաղաշարժ հոլովակը
ФОТОՌուսաստանում հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Instagram-ում 23-ամյա հայուհու ակտիվությանը հետեւող՝ օրեցօր ավելացող օգտատերերի թիվը հունվարի 31-ին հասել է 3 միլիոնի (ի դեպ, սա այսօրվա երկրորդ հաճելի առիթն էր, քանզի նրա ամուսինը՝ Վահիկ Մարտիրոսյանը նշում է ծննդյան տարեդարձը)։
3 միլիոնի շեմը հաղթահարելու կապակցությամբ Գոհարն իր միկրոբլոգում տեղադրել է հետաքրքիր ու զվարճալի հոլովակ։ Տեսանյութում Գոհարն իր MakeUp ստուդիայի սաներին, աշխատակիցներին, ինչպես նաեւ մորը, հարցնում է, թե ինչ կանեին, եթե նույն քանակությամբ հետեւորդներ ունենային։ Հնչում են հետաքրքիր ու յուրօրինակ պատասխաններ։
Աղջիկներից մեկը նշում է, որ 3 միլիոնը մի ամբողջ պետություն է, եւ նա կարող է դառնալ Հայաստանի նախագահ։
Իսկ հենց ինքը՝ 23-ամյա հայուհին, իր հարցին զվարճալի պատասխան է տվել․
«Խոստանում եմ լինել երեք անգամ ավելի լավը, երեք անգամ ավելի ուժեղ եւ երեք անգամ ավելի նիհար»,- կատակել է Գոհարը։
Նշենք նաեւ, որ հոլովակի մեկնաբանությունում հայուհին շնորհակալություն է հայտնել իր երեք միլիոն ամենաբարի, ամենագեղեցիկ, ընկերասեր երկրպագուներին՝ նրանց սիրո, աջակցության եւ խորհուրդների համար։