Հայ «օրենքով գող» Արսեն Երևանսկիի հարցաքննությունը ոստիկանությունում (Video)
ВИДЕОՌուսաստանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոկվայի «Գանձակ» սրճարանում ձերբակալել են 39-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչյանին, որը քրեական աշխարհում առավել հայտնի է «Արսեն Երևանսկի» անունով։
Ինչպես հաղորդում է primecrime.ru-ն, նրա հետ ձերբակալվել է ևս 9 մարդ։ Խուզարկության ժամանակ Մրտչյանի մոտ հայտնաբերվել է թմրանյութ։
Պարբերականի փոխանցմամբ՝ Երևանում հայտնի «օրենքով գող» Կնդոյի զարմիկը՝ Արսեն Մկրտչյանը, մեծ ազդեցություն ունի Կալուգայի և Մոսկվայի մարզերում։
Տեղեկատվության համաձայն՝ Արսենը եկամուտների մեծ մասը ստանում է դրամական միջոցների անօրինական կանխիկացման գործարքներից։ Իրավապահների խոսքով՝ ձերբակալվածը առողջական խնդիրներ ունի թմրանյութերի օգտագործման պատճառով, նա տեղաշարժվում է անվասայլակով։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



