400 մարդ է աշխատել այս տիեզերական հարսանիքի կազմակերպման վրա
ФОТОՄի անգամ ապագա նորապսակները դիմեցին TOBELOVE Wedding հարսանեկան հանդիսությունների կազմակերպման սրահին, որպեսզի վերջինս անկրկնելի և արտասովոր միջոցառում կազմակերպի: Կես տարի անց զույգը կանգնած էր ապակե աստիճաններին՝ 2-րդ հարկի վրա:
Ձեզ ենք ներկայացնում այդ տիեզերական հարսանյաց միջոցառման ամենագեղեցիկ լուսանկարները:
Հրավիրված էր շուրջ 250 մարդ:
Արծաթագույն սփռոցները, թափանցիկ, գրեթե անտեսանելի աթոռները, «սառը» լույսերը էլ ավելի տպավորիչ էին դարձնում ողջ դեկորացիան: Սրահում կառուցել էին մինի այլմոլորակային անտառ, որը ինչ-որ կադրեր էր հիշեցնում «Ավատար» ֆիլմից:
Տիեզերական մթնոլորտն ապահովում էր սրահի յուրաքանչյուր դետալը՝ սառը լույսերը, մետաղական թելերը, «սառած» ճյուղերը, սպիտակաթույր ծաղիկները:
Հատուկ ուշադրության էր արժանի նորապսակների համար նախատեսված սեղանը: Հատուկ էսքիզի հիման վրա սեղանի վրա կառուցվել էր ադամանդներով զարդարված քարանձավ: Իսկ սեղանի ծայրը ապակյա էր, կարծես սառած լիճ լիներ:
Վերջին նոտան տորթն էր, որը խորհրդանշում էր ողջ Արեգակնային համակարգը:
Եվ տոնական հրավառությունը նույնքան յուրօրինակ էր, ինչպիսին հենց հարսանեկան տոնախմբությունն էր: