ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել անհապաղ վերսկսել Սիրիայի շուրջ բանակցությունները
МЕЖДУНАРОДНОЕ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել Է հունվարին Աստանայում Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ կայացած բանակցությունները եւ կոչ Է արել ՄԱԿ-ի հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել դրանք: Ընդունված հայտարարության մեջ ԱԽ-ի անդամները Ղազախստանի մայրաքաղաքում կայացած հանդիպումը որակել են որպես Ժնեւի բանակցային գործընթացի վերագործարկմանն ուղղված «կարեւոր քայլ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրանք հորդորել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրային` «Ժնեւում բանակցությունները վերսկսել որքան կարելի Է արագ, ինչպես նաեւ կոչ են արել սիրական կողմերին` դրանց մասնակցել բարի կամքի ոգով եւ առանց նախապայմանների»:
Անվտանգության խորհրդում ընդգծել են Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման, հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ մատնանշել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու կարեւորությունը: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, մամուլի համար հայտարարության տեքստն առաջարկել Էր Ռուսաստանի պատվիրակությունը:
Նախօրեին ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ հանդիպում Է անցկացրել դե Միստուրայի մասնակցությամբ: Հանձնակատարը, ամփոփելով քննարկումների արդյունքները, լրագրողներին հայտնել Է, որ պլանավորում Է Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ բանակցությունները վերսկսել փետրվարի 20-ին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



