Ֆիյոնը Ֆրանսիայի պատմության մեջ աննախադեպ Է համարել իր դեմ ուղղված արշավը
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի եւ նրա տիկնոջ Պենելոպայի դեմ ֆինանսական չարաշահումների մեղադրանքներով տեղեկատվական արշավն «աննախադեպ Է Հինգերորդ հանրապետության պատմության մեջ»: Այս կարծիքը հայտնել Է Ֆիյոնն ինքը՝ Փարիզում ելույթ ունենալով Էլեկտրոնիկայի ոլորտի ձեռնարկատերերի հետ հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BFM-TV հեռուստաալիքին:
Ինչպես ընդգծել Է Ֆիյոնը, ինքն այն ամենն, ինչ տեղի Է ունենում, համարում Է պլանավորված ակցիա, որը նպատակ ունի իրեն հեռացնել նախագահական մրցարշավից:
«Որքան գիտեմ՝ Հինգերորդ հանրապետության պատմության մեջ երբեք չի եղել այնպիսի իրադրություն, երբ ընտրություններից երեք ամիս առաջ անցկացվի նման մասշտաբային եւ պրոֆեսիոնալ գործողություն, որպեսզի բացառեն թեկնածուին»,- հայտարարել Է նա:
Նախօրյակին քննիչները եկել են Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք՝ այնտեղ ստանալու փաստաթղթեր, որոնք վերաբերում են պետական միջոցների հնարավոր հափշտակման գործի՝ այսպես կոչված «Պենելոպա Ֆիյոնի գործի» հետաքննությանը: Քննիչները մտադիր են առգրավել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը աշխատավարձի վճարումներին:
Ավելի վաղ «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը եւ նրա տիկինը՝ Պենելոպան, առանձնաբար հարցաքննվել են քննիչների կողմից: Հարցաքննությունը տեւել Է շուրջ հինգ ժամ:
Անցած չորեքշաբթի Ֆրանսիայում սկանդալ Է ծայր առել, երբ Le Canard enchaՏnռ թերթը հրապարակեց լրագրողական հետաքննություն, որում պնդվում Էր, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի եղել Է Ազգային ժողովում Ֆրանսուա Ֆիյոնի օգնականը եւ համապատասխան վարձատրություն Է ստացել, բայց ընդ որում «ոչ մի կոնկրետ պարտականություն չի կատարել»:
Սկանդալը բորբոքվել Է: Տեղական ԶԼՄ-ներն այն անվանել են «Պենելոպագեյթ», քանի որ այն կարող Է ազդել Ֆիյոնի նախընտրական արշավի վրա, որը երկար ժամանակ անվիճելի ֆավորտի Էր համարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



