Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բաքուն մտահոգված է հայ–իրանական շփումներով. Ալիևը մարտին կայցելի Իրան

БЛОГ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի սկզբին կայցելի Իրան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն։ Նա նշել է, որ հանդիպումների ժամանակ նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում։
Չնայած Բաքուն ու Թեհրանն ունեն հատկապես տնտեսական համագործակցության լայն օրակարգ`էներգետիկա, տրանսպորտ, ներդրումներ, սակայն Ալիևի մոտակա այցն Իրան կարող է պայմանավորված լինել վերջին շրջանում նկատվող հայ–իրանական հարաբերությունների ակտիվացման հետ։ Դա վերաբերվում է ինչպես Սյունիքում ազատ տնտեսական գոտում իրանական հնարավոր ներդրումների, Վրաստան–Հայաստան–Իրան էլեկտրահաղորդակցման գծի, ինչպես նաև Թբիլիսիից ու Թեհրանից հնչող այն հայտարարությունների հետ, որ նրանք հետաքրքրված են Պարսից ծոց–Սև ծով միջանցքին նոր շունչ հաղորդելու մեջ` Հայաստանն այս պարագայում դառնում է տարանցիկ միջանցք Իրանի ու Վրաստանի համար։

Ադրբեջանի`ՀՀ–ը տարածաշրջանում մեկուսացնելու պլանները ձախողվում են։
ՀՀ–ը`Վրաստանի ու Իրանի հետ ունի քաղաքական բարձր մակարդակի համագործակցություն ու կողմերը պատրաստ են ձեռնարկել եռակողմ տնտեսական, էներգետիկ և այլ նախագծեր։ ՀՀ–ը ուղղակի պետք է ավելի մեծ ֆինանսական միջոցներ ներդնի նույն Հյուսիս–Հարավի կյանքի կոչման, ինչպես նաև ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծի ազատ տնտեսական գոտիներում հարևան Վրաստանի ու Իրանի ներդրումները ներգրավելու համար։
Բաքվին անհանգստացնում է նաև ՀՀ–Իրան ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները`այս օրերին Թեհրանում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Անդրադառնանք այն տնտեսական նախագծերին, որոնց կյանքի կոչման շուրջ կարող է բանակցել Ալիևը Թեհրանում։

Առաջինը`տրանսպորտային համագործակցություն։ Ադրբեջանն ու Իրանը որոշել են արագացնել Աստարա՝ Իրան-Աստարա՝ Ադրբեջան երկու երկրները միմյանց կապող երկաթգծի շինարարության նախագիծի իրականացումը: Այդ մասին հայտարարել է իրանական Գիլյանի նահանգապետ Մոհամեդալի Նաջաֆին:

«Երկաթծի երկարությունը կազմում է 7 կմ և Իրանի տարածքում կառուցվում է այդ երկաթգծի 2 կմ-ոց հատվածը: Քննարկման ընթացքում որոշվել է իրանական Աստարայում բեռնատար տերմինալի կառուցման մասին»,-նշել է Նաջաֆին:
Նա նշել է, որ Իրանը շահագրգռված է Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի արագ կյանքի կոչմամբ: Հյուսիս-Հարավ երկաթգիծը կմիավորի Հյուսիսային Եվրոպա Հարավ-արևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակ կծառայի Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի երկաթգծերի միավորման համար: Տվյալ նախագիծը ենթադրում է իրանական և ադրբեջանական Աստարաների միջև երկաթգծային կամրջի շինարարություն և ութ կմ-ոց երկաթգծի շինարարության Ադրբեջանի տարածքում:

Երկրորդ` էներգետիկ համագործակցություն։ Ադրբեջանը 2016թ.–ից սկսելու է էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը: Բացի այդ՝ SOCAR 2016թ.–ի հունվար–սեպտեմբվերին 167,3 միլիոն խմ գազ է փոխանակվել Իրանի հետ: Ադրբեջանի գազն Իրանի տարանցքով տեղափոխվում է դեպի Նախիջևան։

Երրորդ` ներդրումներ։ Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկու գործարան կառուցել Արազ գետի ափին իրանական Մարազադ և ադրբեջանական Օրդուբադ քաղաքների մոտակայքում։
Իրանական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 2,6 միլիարդ դոլարի, որից 145 միլիոնը բաժին է ընկնում ոչ նավթային ոլորտին։ Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում աշխատում է իրանական կապիտալով 450 ընկերություն։ Ապրանքաշրջանառությունն Ադրբեջանի ու Իրանի միջև 2016թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է 175միլիոն դոլար, որից 130 միլիոնը բաժին է ընկնում Իրանից ներկրմանը։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира