Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Պոպով
ОБЩЕСТВОԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի կեսին Մյունխենում կայանալիք անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ հատուկ հանձնարարությունների դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսերին անջատ խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում:Եթե նախարարները շահագրգռություն հանդես բերեն, մենք կկազմակերպենք նրանց հանդիպումը»,-նշել Է նա:
Պոպովն ընդգծել է, որ 2016 թվականի ամռանը Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան շարունակվում Է ԼՂ հակամարտության կարգավորման աշխատանքը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով: «Վերջերս ղարաբաղյան թեման Սերգեյ Լավրովի կողմից քննարկվել Է Էդուարդ Նալբանդյանի, իսկ այնուհետեւ Էլմար Մամեդյարովի հետ: Անհրաժեշտ պայմանների ստեղծման պարագայում հնարավորություն կլինի նաեւ եռակողմ հանդիպում անցկացնելու համար», - հավելել է նա:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



