Ավտոբուսում գողություն կատարած անձը բերման է ենթարկվել
ОБЩЕСТВОՈստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1952 թ. ծնված Անահիտ Կ.-ն և հայտնել, որ թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և բանկային քարտեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարեն Ն.-ին, ով խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել:
Կատարվում է քննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



