Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ երեխա՞ն են ուզում ունենալ
ФОТОՆորությունը, որ Քանյեն եւ Քիմը մանկական հագուստի եւ կոշիկների իրենց հավաքածուն են ստեղծում սոցցանցերում նրանց հետեւորդների քննարկման հիմնական թեման է դարձել։

Այսպես՝ Քանյե Ուեսթը կհայտնվի փետրվարի 9-ին մեկնարկող Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ժամանակ, որպեսզի ներկայացնի Yeezy Season 5 նոր հավաքածուն։

Իսկ աստղերի երկրպագուները կասկածում են, որ Քանյեն ու Քիմը մանկական հագուստ են թողարկում, քանի որ ռեփերը եւ ռեալիթի շոուի աստղը մտադիր են 3-րդ երեխան ունենալ։

Քիմին հարցեր են տվել այդ մասին, որոնց հայուհին Twitter–ում պատասխանել է. «Միանշանակ ոչ»։

Սակայն նրա պատասխանն, ըստ երեւույթին, չի գոհացրել զույգի երկրպագուներին, քանի որ Քիմի միկրոբլոգներում քննարկումները դեռ շարունակվում են։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



