Մեյը սխալ Է համարել Թրամփի ներգաղթի քաղաքականությունը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականությունը սխալ Է եւ չի կիրառվելու Մեծ Բրիտանիայում: Այդ մասին բրիտանական խորհրդարանում հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Նախագահ Թրամփի կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ այս կառավարության դիրքորոշումն այն Է, որ դա սխալ Է: Մենք նման բան չԷինք անի: Վեց տարվա ընթացքում, լինելով ներքին գործերի նախարար, ես երբեք նման քաղաքականություն չեմ կիրառել: Մենք գտնում են, որ այն տարաձայնություններ Է ծնում եւ ճիշտ չԷ»,-ասել Է նա:
Հունվարի 27-ին Թրամփը հրամանագիր Է ստորագրել, որի համաձայն 120 օրով սահմանափակվում Է փախստականների մուտքն ԱՄՆ եւ 90 օրով մուտքն ԱՄՆ կասեցվում Է Իրաքի, Սիրիայի, Իրանի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի եւ Եմենի քաղաքացիների համար: Դա առաջ Է բերել զանգվածային բողոքներ, նախագահի որոշումը դատապարտել են բազմաթիվ քաղաքական գործիչներ Ամերիկայում ու նրա սահմաններից դուրս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



