7 սխալ, որ անում եք ամեն օր քնելուց առաջ
ФОТОՀաճելի, հանգիստ և հարմարավետ քուն ունենալու համար անհրաժեշտ է քնելուց առաջ չանել հետևյալ 7 սխալները, տեղեկացնում է Past.am-ը՝ հղում անելով prevention.com-ին:
Դուք դեռ քնում եք հին բարձի վրա
-
Եթե դեռ քնում եք հին բարձի վրա, ապա անմիջապես դեն նետեք և ընտրեք ավելի հարմարավետ, փափուկ բարձ, որն իսկապես հարմար կլինի ձեր գլխի և պարանոցի համար:
Քնելուց առաջ չեք կտրվում հեռախոսից
-
Մի օգտագործեք որևէ թվային սարքավորում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ թվային սարքավորումներից արձակվող կապույտ և սպիտակ լույսը արգելում է ուղեղին արտադրել մելատոնին հանգստացնող հորմոնը:
-
Շաբաթներով չեք լվացել ձեր սավանը
Եթե սավանը նոտ մեկ ամիս է չի լվացվել, ապա այն պարունակում է 11 միլիոն բակտերի, որոնք կարող են հանգել բազմաթիվ հիվանդությունների՝ թոքերի բորբոքում, սննդային թունավորումներ: Խուսափելու համար հարկավոր է նվազագույնը շաբաթը մեկ անգամ հնարավորինս թաք ջրով լվանալ սավանները:
-
Զարթուցիչը դնում եք ավելի վաղ, քան հարկավոր է արթնանալ
Եթե դուք արթնացել եք քնից և դեռև ժամանակ ունեք քնելու, ապա անջատում եք զարթուցիչը և քնում: Այն ժամանակի ընթացքում դառնում է սովորություն և հանգում մի շարք խնդիրների և նյարդային խանգարումների պատճառ:
-
Օգտագործում եք ալկոհոլ
Քնելուց առաջ մի օգտագործեք ալկոհոլ: Ձեր մարմինը գիշերվա երկրորդ կեսին սկսում է նյութափոխանակություն կատարել, և եթե դուք ալկոհոլ եք օգտագործել, հնարավոր է քնելու ընթացքում անհարմարություններ լինեն:
-
Օգտագործում եք կոֆեին:
Երեկոյան ժամը 5-ից հետո խորհուրդ չի տրվում օգտագործել կոֆեին: Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր քնելուց վեց ժամ առաջ օգտագործել են կոֆեին, մեկ ժամ պակաս են քնել, քան նրանք, ովքեր չեն օգտագործել:
-
Դեռ քնում եք 90-ականների ներքնակի վրա
Բժիշկ Բոբինսոնը կարծում է, որ ներքնակը կարելի է օգտագործել միջինը 10 տարի: Հին ներքնակները կարող են դառնալ բազմաթիվ հիվանդությունների պատճառ: Ուստի անմիջապես դեն նետեք հին ներքնակները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: