Բրիտանական խորհրդարանը քվեարկեց Brexit-ի գործարկման օգտին
ОБЩЕСТВОԲրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ հավանություն Է տվել Եվրամիությունից երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործարկելուն: տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Խորհրդարանում երկօրյա քննարկումներից հետո ԵՄ-ից դուրս գալու կառավարության օրինագիծը պաշտպանել Է 498 պատգամավոր, դեմ են արտահայտվել 114-ը:
Դեմ են քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը եւ լիբերալ դեմոկրատները, ինչպես նաեւ 47 լեյբորիստ պատգամավորներ եւ մեկ պահպանողական, որոնք դեմ գնացել իրենց կուսակցությունների ուղեգծին:
Քննարկման ընթացքում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը պատգամավորներին հիշեցրել Է, որ եթե նրանք հավանություն չտան օրինագծին, ապա կընդդիմանան ժողովրդի կամքին:
Ինչպես նշում Է Reuters-ը, օրինագծի երկրորդ ընթերցումը, որի ընթացքում այն կքննարկվի ավելի հանգամանորեն, նշանակված Է փետրվարի 6-ին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը պատմական Է համարել ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի շուրջ բրիտանական խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքները: Այդ մասին բրիտանական դիվանագիտության ղեկավարը գրել Է Twitter-ի իր Էջում: «Դա պատմական իրադարձություն Է»,- ասել Է Ջոնսոնը:
1
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
2
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Президент Индии угостила Путина вегетарианским ужином



