Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից շարունակում են ազատվել. հերթը հասել է Գորիսի քաղաքապետի քրոջը. «Ժողովուրդ»
ОБЩЕСТВО«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին աշխատանքից ազատելու գործընթացը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ առաջիկայում նորանշանակ մարզպետը աշխատանքից ազատի Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ մանկապարտեզի տնօրեն Սաիդա Ադունցին. պատճառը նրա ղեկավարած հիմնարկում հայտնաբերված չարաշահումներն ու խախտումներն են եղել:
Նշենք, որ Սաիդա Ադունցը Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի քույրն է և համարվում է նախկին մարզպետի մտերիմներից մեկը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պաշտոնանկությունների շարքը միայն այսքանով չի ավարտվելու և առաջկայում հայտնի կդառնա մի շարք այլ անձանց՝ աշխատանքից ազատվելու մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



