Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունն Արամայիս Գրիգորյանին հաստատեց Արարատի մարզպետի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն Արամայիս Գրիգորյանին մաղթեց արդյունավետ աշխատանք:
Արարատի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Ռուբիկ Աբրահամյանի հրաժարականից հետո:
Արամայիս Գրիգորյանը 2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2008 թ. հունիսի 2-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։ 2009 թ. մայիսի 12-ին ՀՅԴ՝ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է այդ պաշտոնից, այնուհետև 2013-2014 թվականներին զբաղեցրել Արարատի մարզպետի, ապա՝ Բնապահպանության նախարարի պաշտոնը, որից ազատվել է 2016 թվականի սեպտեմբերին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



