Օբամայի դուստրն աշխատանքի Է տեղավորվել կինոընկերությունում
ОБЩЕСТВО ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի դուստրը՝ Մալիան, վճարովի ստաժավորում Է անցնում ամերիկյան The Weinstein Company (TWC) կինոստուդիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ-ն՝ վկայակոչելով ընկերության մի աղբյուր:
Պորտալի տեղեկատվության համաձայն, Մալիան աշխատում Է նախագծերի բաժնում. նա ընթերցում եւ սցենարներ Է ընտրում հետագա արտադրության համար: Աղբյուրն ընդգծել Է, որ Օբամայի դստեր ստաժավորումը կտեւի մինչեւ գարնան վերջը:
Հրատարակությունում ենթադրում են, որ 18-ամյա Մալիային աշխատանքի մեկ ժամի համար 9 դոլար են վճարում:
TWC-ն զբաղվել Է այնպիսի ֆիլմերի արտադրությամբ, ինչպիսիք են՝ Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգո»-ն, Հաս վան Սենտի «Խելացի Ուիլ Հանթինգը», ինչպես նաեւ «Արքան Է խոսում», «Արտիստը» եւ «Իմ ընկերը խենթ Է» ժապավենները:
2016 թվականին Օբամա զույգի ավագ դուստրը՝ Մալիան, ավարտել Է դպրոցը եւ այսպես կոչված gap year («ազատ տարի») Է վերցրել մինչեւ 2017 թվականի աշնանը Հարվարդի համալսարանում ուսումն սկսելը, որտեղ նա արդեն ընդունվել Է: Մալիայի կրտսեր քույրը՝ Սաշան, 15 տարեկան Է:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



