Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կառավարությունը կմշակի Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր

ПОЛИТИКА

ՀՀ կառավարությունում փետրվարի 2-ին տեղի է ունեցել հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերել է գործարարության զարգացման և  խրախուսմանն ուղղված քայլերին: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար մեծ կարևորություն ունի պետական մարմինների կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումը և այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնք կապահովեն գործարար միջավայրի անխոչընդոտ զարգացումը: «Այս առումով, շատ կարևոր է նաև ՀՀ կառավարության կողմից ՀՀ քրեական օրենսգրքում՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումներ ¨ վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը»,-նշել է Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով գործարարության զարգացման և խրախուսմանն ուղղված քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ կառավարության ղեկավարը առաջարկել է  ՀՀ իրավապահ մարմիններին հանցավորության դեմ պայքարում իրենց իրավասության շրջանակում հայեցողական լիազորություններն իրականացնելիս հնարավորինս խուսափել միջամտելու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը, իսկ վերջիններիս նկատմամբ բի զնեսը խարխլող կամ այլ կերպ վատթարացնող հարկադրական միջոցներ ձեռնարկել միմիայն ծայրահեղ դեպքերում: 

ՀՀ կառավարություն կներկայացվի ընկերությունների գործարար ծրագրերի առկայության և սահմանված ձևաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն 

Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և ՀՀ մարզպետերին հանձնարարել  է   50 տոկոս և ավելի պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերով (բաժնեմասով) ընկերությունների տնօրեններին, որտեղ տվյալ մարմինը իրականացնում է պետական բաժնետոմսերի կառավարումը, երկշաբաթյա ժամկետում կազմել 2017 թվականի գործարար ծրագրերը, որոնք, բացի ընկերության գործունեությանը վերաբերող նկարագրական մասից, պարտադիր կարգով պետք է ներառեն եռամսյակային կտրվածքով հետևյալ բաժինները.

Ընկերության եկամուտները՝ ըստ եկամուտների աղբյուրների,

Ընկերության ծախսերի նախահաշիվը կամ ընդհանուր ծախսերը, ներառյալ՝

-           նյութական արտադրության ծախսերը,

-           մաշվածությունը,

-           նորոգման ծախսերը,

-           աշխատավարձը,

-           վարչական և այլ ծախսերը,

-           հարկերը և պարտադիր վճարները

-           ֆինանսական մյուս ծախսերը:

«Երեքշաբաթյա ժամկետում ապահովել  ընկերությունների 2017 թվականի գործարար ծրագրերի ներկայացումը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել իրենց համակարգի ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ, որոնք թույլ կտան ամբողջապես գնահատել ընկերությունների գործունեության արդյունքները»,-ասել է կառավարության ղեկավարը:

 Վարչապետը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկատվություն ընկերությունների գործարար ծրագրերի առկայության և սահմանված ձևաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնարարվել է նաև ամփոփել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և ՀՀ մարզպետերի կողմից ստացված՝ ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների համակարգը և առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն այդ համակարգի կիրառումն ապահովելու ու դրա արդյունքների հիման վրա ընկերությունների տնօրենների նկատմամբ պատասխանատվության նորմերի կիրառման վերաբերյալ: «Ծրագրերը ներկայացնում եք խիստ չափանիշներով: Այն ակտիվը, որը վտահել ենք կառավարելու, պետք է ունենա հստակ  պատկերացում, թե ինչ արդյունք ենք ակնկալում: Կառավարիչներին պետք է ընտրել այն ծրագրերով, որոնք իրենք առաջարկում են, բաց, հասկանալի ձևով»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

Որակյալ կրթական համակարգի ապահովման համար կմշակվի Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր 

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերել է կրթական համակարգին: «Մենք չենք կարող ունենալ որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների ու այսօրվա պահանջներին բավարարող բովանդակությամբ կրթական ծրագրերի: Այսօր ցավոք ունենք ուսուցիչների վերապատրաստումների ուղղակի ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկապես ներկա լինելով: Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որը  բարձրաձայնվում է թե ծնողների, թե ուսուցիչների կողմից»,-նշել է գործադիրի ղեկավարը և  ՀÕ € կրթության և գիտության նախարարին հանձնարարել մեկամսյա ժամկետում մշակել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում: 

Քրեակատարողական համակարգի խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ. ՀՀ վարչապետ 

Կարեն Կարապետյանն անդրադարձել է քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակին: «ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության արդյունքներից պարզ է դառնում, որ առկա են խնդիրներ կալանավորվածներին, դատապարտյալներին սննդի ապահովման տեսանկյունից, շարունակական են կոռուպցիոն ռիսկերը հանձնուքների տրամադրման հարցում, ինչպես նաև դատապարտյալների համաչափ տեղաբաշխումը: Խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ»,-նշել է գործադիրի ղեկավարը: Ելնելով դրանից՝ վարչապետը հանձնարարել է  ՀՀ արդարադատության նախարարին՝ ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ, մասնավորապես՝ կալանավորվածներին և դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումը, այդ թվում մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու հնարավորությունը, մշակել հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու նոր գործիքակազմեր, ապահովել քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համաչափ տեղաբաշխելու համար քրեակատարողական ծառայության բոլոր ռեսուրսների օգտագործումը, ուղղված թե՛ նորաբաց «Արմ ավիր» քրեակատարողական հիմնարկի ամբողջական շահագործմանը, թե՛ քրեակատարողական ծառայողների ներկայիս քանակակազմի համապատասխանաբար բաշխմանը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: հանձնարարվել է ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ զեկուցել մեկամսյա ժամկետում:

 

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха