9 խորամանկություն` հրաշալի մատնահարդարման և գեղեցիկ եղունգների համար
ФОТОԳեղեցիկ մատնահարդարումը հաջող իմիջի հիմքն է: Այդ պատճառով էլ եղունգների խնամքը շատ ուժեր, ժամանակ, երբեմն նաև նյարդեր է պահանջում:
AdMe.ru-ն առաջարկում է մի քանի խորամանկություն, որոնք կօգնեն Ձեր եղունգներին մնալ ամուր, առողջ և գեղեցիկ` ցանկացած ժամանակ:
Կետիկներ` Ձեր ձեռքերով
Մատնահարդարման համար կետավոր վրձին հեշտությամբ կարելի է ստանալ ռետինով հասարակ մատիտի և անգլիական քորոցի միջոցով: Արդյունքը պրոֆեսիոնալից վատ չի լինի:
Փայլաթիթեղն՝ ընդդեմ «համառ» լաքի
Այս մեթոդը սովորաբար օգտագործում են՝ գել-լաքը մաքրելու համար: Բայց այն հիանալի է նաև սովորական լաքի դեպքում, եթե այն չի ուզում մաքրվել: Թրջեք բամբակյա սկավառակը եղունգների լաքը հանող միջոցով, դրեք եղունգի վրա և փաթաթեք փայլաթիթեղով: 10 րոպե, և լաքն ասես չի էլ եղել:
Ատամի մածուկն՝ ընդդեմ մուգ լաքի
Երևի նկատել եք, որ մուգ լաքից հետո հետքեր են մնում: Դա հակաէսթետիկ է և տգեղ: Բայց ելք կա: Սպիտակեցնող ատամի մածուկը քսեք եղունգներին, թեթևակի շփեք խոզանակով և 1 րոպե անց եղունգները նորից սքանչելի են:
Սառը ջրի մեջ լաքը շուտ է չորանում
Ներկած եղունգները 2 րոպե պահեք օդում, այնուհետև 3 րոպե դրեք սառը ջրի մեջ: Եթե մատները սառչում են, կարող եք մի պարբերաբար հանել ջրից: Դրանից հետո ոչինչ չի համարձակվի դաջվել թարմ լաքի վրա:
Ինչպե՞ս սովորական գույնը նեոնային դարձնել
Այս էֆֆեկտը կարելի է ստանալ, եթե սկզբում եղունգներին սպիտակ հիմք կամ սովորական սպիտակ լաք քսեք:
Վազելինն` ընդդեմ լաքի
Դուք կարող եք հեշտությամբ ազատվել մատներին լղոզված լաքից, եթե եղունգի շուրջ մաշկին վազելին քսեք, ինչպես ցույց է տրված նկարում: Այնուհետև լաքի մնացորդները կարող եք մաքրել փայտե չոփիկով: Ի դեպ, վազելինի փոխարեն կարող եք օգտագործել նաև յուղոտ կրեմ:
Ինչպե՞ս «բուժել» ջարդված եղունգը
Ֆանտազիա-մատնահարդարում` փետուրով
Օմբրե էֆֆեկտ
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: