Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական հանդիպումներ անցկացնելու նպատակով ժամանել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Անկարայում Մերկելին նախ կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիայի մեջլիս, որը ռմբակոծվել էր ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ:
Ավելի ուշ Մերկելը կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, կքննարկվի փախստականների հետ կապված հարցը:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը նախօրեին հայտնել էր, որ Թուրքիայում հանդիպումների ժամանակ Մերկելը բարձրացնելու է մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների ոտնահարման հարցը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



