Պենտագոնի նոր ղեկավարը հաստատել Է ԱՄՆ-ի պարտավորությունները Հարավային Կորեայի հանդեպ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարի 2-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը հավատարիմ կմնա անվտանգության բնագավառում Հարավային Կորեայի հանդեպ ստանձնած պարտավորություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները:
«Մեր նոր վարչակազմը ժառանգել Է երկու երկրների միջեւ հաստատված շատ ամուր հարաբերություններ: Եվ մեր պարտավորությունն Է՝ դրանք դարձնել Էլ ավելի ուժեղ, հատկապես այն սադրանքներին դեմ հանդիման, որոնք հրահրվում են Հյուսիսից (ԿԺԴՀ), որոնց դուք (Հարավային Կորեան) բախվում եք»,-ասել Է նախարարը Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում:
«Ես խոսել եմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եւ նա ցանկանում Էր շատ հստակ հայտարարություն անել այն գերակայության վերաբերյալ, որը մենք տալիս ենք մեր երկու ժողովուրդների միջեւ դաշինքին»,-նշել Է նա:
Մեթիսը Հարավային Կորեա Է ժամանել այդ հանրապետության բարձրաստիճան ներկայացուցիչների, ներառյալ պաշտպանության նախարար Հան Մուն Հուի հետ բանակցություններ վարելու համար: Մեթիսը պլանավորում Է Սեուլում մնալ փետրվարի 2-ին եւ 3-ին, ինչից հետո պլանավորված Է նրա ուղեւորությունը Ճապոնիա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



