Ուկրաինական տանկերը մտել են Ավդեեւկա
МЕЖДУНАРОДНОЕՑանցում հայտնվել են կադրեր, որոնցում երեւում են Ուկրաինայի զինված ուժերի տանկերը, որոնք տեղակայված են Ադվեեւկայի բնակելի տների միջեւ: Տեսագրությունը BBC-ի թղթակից Թոմ Բարիջը հրապարակել Է Twitter-ի իր օգտահաշվում:
«Ավդեեւկայում մենք հանդիպեցինք ուկրաինացի զինվորականների եւ տանկերի ու լսեցինք, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում»,-գրել Է լրագրողը:
Սոցցանցի օգտատերերը նաեւ նկատել են, որ տեսագրության մեջ տանկերի հետեւում գտնվում են ԵԱՀԿ-ի առաքելության ավտոմեքենան ու ներկայացուցիչները:
Ավելի վաղ աշխարհազորայիններն ու ուկրաինացի ուժայինները հայտարարել են Դոնբասում իրադրության սրվելու մասին: Հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են գնդակոծումների ինտենսիվությունը մեծացնելու եւ Դոնեցկի շրջանում շփման գծում հարձակման անցնելու փորձերի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



