Ուշադրություն` տղամարդկանց. Ի՞նչ է անհրաժեշտ կնոջը
ЛАЙФՏարածված կարծիք կա, որ կանանց գրավող միակ գործոնը փողն է, սակայն բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ կանանց ու տղամարդկանց հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Հետազոտության ընթացքում պարզվեց, որ կանայք բնավորությունն ու անձնային տվյալներն ավելի բարձր են դասում, քան ֆիզիկական գրավչությունը:
Ահա այն որակները, որոնք կինը ցանկանում է տեսնել իր տղամարդու մեջ:
Հավատարմություն. 10-ից 8 կին խոստովանել է, որ հավատարմությունը գլխավորն է, որ պետք է տղամարդն ունենա: Ցուցադրեք ձեր սերն ու կապվածությունը ձեր սիրելիին:
Բարություն. երիտասարդ կանանց առաջվա պես գրավում են “վատ տղաները”, իսկ ավելի հասուն կանանց բարությունը, հատկապես բարությունն է հուզում, քանի որ այդ հատկությունը վստահություն է ներշնչում:
Հումորի զգացում. ցանկացած բարդությունների, խնդիրների վրա ծիծաղելու հատկությունը պարզապես անհրաժեշտ է: Եթե կարողանաք ծիծաղեցնել ձեր ընկերուհուն, ապա երկրորդ հանդիպումը հաստատ կկայանա:
Ինտելեկտ. պարզվում է, կանանց հետաքրքրում են հետաքրքիր, հարուստ ինտելեկտով տղամարդիկ: Տղամարդիկ, որոնք խնդրի լուծումն իրենք են ստանձնում, օգնում են կանանց ապահով զգալու:
Ուշադրություն. ուշադիր եղեք, լսեք ձեր ընտրյալին: Կինն իրեն հարմարավետ ու ապահով է զգում, երբ գիտի, որ տղամարդն իր սմարթֆոնը մի կողմ է դրել իրեն լսելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: