Իվետա Մուկուչյանի շնորհավորանքը մոր ծննդյան առիթով
ФОТО30-ամյա երգչուհի Իվետա Մուկուչյանը ընտանիքի հետ շարունակում է արձակուրդը վայելել Թաիլանդում։ Իվետան քրոջ՝ հայտնի դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի հետ ծնողների համար գեղեցիկ անակնկալ էր պատրաստել նրանց ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։
Երգչուհին իր միկրոբլոգում հաճախակի լուսանկարներ է հրապարակում ընտանեկան հանգստից։ Այս անգամ արտիստը ցուցադրել է մոր՝ Սուսաննա Ամբարյանի լուսանկարը եւ շնորհավորել նրան ծննդյան առիթով։
«Իմ կուռք։ Իմ էներգիայի աղբյուր։ Իմ սուպեր հերոսուհի։ Այն, ինչ ես կամ քո շնորհիվ է, ու ես կարող եմ դառնալ ավելի լավը, քանզի ունեմ քեզ։ Շնորհակալություն քո քաջության, ուժի եւ այն գեղեցիկ ժպիտի համար, որը միշտ քո դեմքին է։ Դու ինձ սովորեցրել ես սիրել, եւ ես շնորհակալ եմ քեզ ինձ միշտ աջակցելու համար։ Դու իմ կյանքի ամենաքաղցր էակն ես։ Շնորհակալություն քեզ սովորեցնելու համար, թե որն է իրական սիրով լի սիրտը եւ ինչ է նշանակում լինել լավ մարդ, կին եւ ապագա մայր։ Միշտ եղիր առողջ իմ ՔՈՒՅՐ»։,-մեկնաբանել է երգչուհին։