Առողջության հանդեպ վախն ավելի է մեծացնում սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը
ФОТОՊարզվում է՝ առողջության համար չափից ավելի անհանգստացող մարդկանց շրջանում սրտի իշեմիկ հիվանդության եւ սիրտ-անոթային այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը 73 տոկոսով ավելի մեծ է՝ առավել հանգիստ մարդկանց համեմատութամբ: Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով medicalnewstoday.com-ին:
Տագնապալի խանգարումներով տառապող մարդիկ կարող են մշտական անհանգստոթյուն ունենալ. վատ քնել, դժվարությամբ կենտրոնացնել ուշադրությունը, նրանք հաճախ են նյարդայնանում այնպիսի բաների հետեւանքով, որոնք առողջ մարդիկուշադրություն անգամ չեն դարձնի: Խանգարումը կարող է արտահայտվել սրտի զարկերի արագացմամբ:
Գիտնականները որոշել են լացուցիչ հետազոտել առողջության համար վախի եւ բուն առողջության միջեւ փոխկապվածությունը: Այս հետազոտությունը 12 տարի է տեւել, որին մասնակցել է 1953-1957 թվականներին ծնված ավելի քան 7000 մարդ:
12 տարիների ընթացքում պարզվել է, որ այն մասնակիցները, ում մոտ գիտնականները տագնապալի խանգարում են նկատել, երկու անգամ ավելի հաճախ են բժշկի դիմել այս սուր վիճակների հետ կապված, քան հանգիստ մարդիկ՝ 6,1 տոկոս ընդդեմ 3 տոկոսի:
Հետազոտողները պարզել են, որ եթե նույնիսկ իրենց առողջության համար անհանգիստ մարդիկ հետեւել են հիվանդության ախտանշանների երեւան գալուն, նրանց շրջանում չի նվազեցրել անբավարարության առաջացման հավանականությունը: Հակառակը՝ եթե մարդն առողջության պատճառով նյարդայնացել է, նրա օրգանիզմը մշտապես սթրեսի վիճակում է եղել, ինչն իր հերթին կարող էր բացասաբար ազդել սրտի վիճակի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: