Կիոկուշին կարատեիստները պատրաստվում են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
ОБЩЕСТВОՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան hունվարի 31-ից փետրվարի 12-ը ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ Ծաղկաձորում անցկացնում Է արդեն ավանդական դարձած ձմեռային ուսումնամարզական հավաք: Միջոցառումը անցկացվում 2 փուլով՝ մեծահասակների և պատանիների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից՝ փորձառու մարզիչների ղեկավարությամբ՝ մարզիկները կրկին ու կրկին ամրապնդում են իրենց կամքը, հմտությունները: Մարզիչներն էլ իրենց հերթին ջանք չեն խնայում՝ երիտասարդ սերնդին փոխանցելու իրենց գիտելիքները: Ուսումնամարզական հավաքի ընթացքում նրանք նախապատրաստում են նաև այն մարզիկներին, որոնք կմասնակցեն մարտի 18-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև Եվրոպայի գավաթի և աշխարհի առաջնություններին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



