ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հայտնել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի դեմ պատժամիջոցները պետք Է պահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադառնա Ուկրաինայի կազմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդում այս պաշտոնում իր առաջին ելույթի ժամանակ:
«Ղրիմն Ուկրաինայի բաղկացուցիչ մասն Է,- պնդել Է նա:- Մեր սահմանած պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ղրիմին, կմնան ուժի մեջ, քանի դեռ ՌԴ-ն Ուկրաինային չի վերադարձնի թերակղզու նկատմամբ վերահսկողությունը»:
«Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավում»,- ասել Է Հեյլին՝ ըստ որում Մոսկվային մեղադրելով «ագրեսիայի», «օկուպացիայի» եւ «ռազմական ինտերվենցիայի» մեջ: Նրա վարկածով՝ Ուկրաինայի իրադրությունը «պահանջում Է Ռուսաստանի գործողությունների դատապարտում»: «Ուկրաինայում բռնության սաստկացումը պետք Է դադարեցվի»,- նշել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր մշտական ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պաշտպանում Է Ուկրաինայի ժողովրդին եւ Մինսկի համաձայնությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



