ԿԺԴՀ-ում պաշտոնանկ Է արվել պետանվտանգության նախարարը. Kyodo
МЕЖДУНАРОДНОЕ ԿԺԴՀ-ում պաշտոնանկ Է արվել պետանվտանգության նախարար Կիմ Վոն Հոնը, իսկ նրա գերատեսչությունում ձերբակալվել ու մահապատժի են ենթարկվել բազմաթիվ ղեկավարներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական կառավարական աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ նախարարն իր պաշտոնից զրկվել Է ստուգումների արդյունքում, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ցուցումով անցկացրել Է Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտկոմի կազմակերպչական բաժնի կողմից: Այն, ինչպես հաղորդվում Է, բացահայտել Է, որ պետական անվտանգության գերատեսչությունում կիրառվել են կտտանքներ, իսկ նրա ղեկավարությունը վերազանցում Էր իր լիազորությունները, ներքաշված Էր կոռուպցիայի մեջ եւ այլն:
Պաշտոնանկությունից բացի, իջեցվել Է պետանվտանգության արդեն նախկին նախարարի զինվորական կոչումը՝ բանակի գեներալից մինչեւ գեներալ-լեյտենանտ: Աղբյուրները չեն բացառում, որ հետաքննության ընթացքում նա կարող Է ենթարկվել ավելի խիստ պատժի:
Պետական անվտանգության նախարարությունն ամենախոշոր հատուկ ծառայությունն Է ԿԺԴՀ-ում, այդ տնօրինում Է հետախուզությունը, հակահետախուզությունը, խափանարար գործունեությամբ զբաղվող տարրերի բացահայտումը: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ գերատեսչությունում աշխատում Է շուրջ 50 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



