Չղջիկ-ռոբոտը կփոխարինի անօդաչուներին
ОБЩЕСТВОՄի խումբ ամերիկացի գիտնականներ ստեղծել են Bat Bot բացառիկ թռչող ռոբոտը, որը կարող Է փոխարինել սովորական անօդաչու թռչող ապարատներին: Դրա աշխատանքի ցուցադրությամբ տեսագրությունը հրապարակվել Է Science Magazine հանդեսի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Bat Bot-ը կարող Է նմանակել չղջիկների թռիչքաձեւը, այդ թվում՝ սավառնել եւ վայրասլաց թռիչք կատարել: Դրա թեւերի բացվածքը 50 սանտիմետր Է, իսկ քաշը՝ շուրջ 93 գրամ:
Ռոբոտն ստեղծողների խոսքով՝ Bat Bot-ը շատ ավելի անվտանգ Է քվադրոկոպտերից եւ կարող Է շատ ավելի բարդ գործողություններ կատարել: Ի տարբերություն սովորական անօդաչուի, չղջիկ-ռոբոտը վնասվածքներ չի ստանում արգելքների բախվելիս: Այն առաջարկվում Է օգտագործել կիսաքանդ շենքեր, արդյունաբերական փլվածքներ, քարանձավներ եւ ստորգետնյա կատակոմբներ ուսումնասիրելիս:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



