Լուկաշենկոն առաջարկել Է քրեական գործ հարուցել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի դեմ
ОБЩЕСТВО Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3-ին Մինսկում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը առաջարկել Է քրեական գործ հարուցել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ՝ ռուսական շուկա պարենամթերքի մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով: Հանդիպման առցանց հեռարձակումը հասանելի Է ԲԵԼՏԱ գործակալության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչ վերաբերում Է սննդամթերքին, ես միայն գլխավորը կասեմ: Ճանաչում եք տարաբնույթ դանկվերտների եւ ուրիշների (…) , մեզ հարկավոր Է ուսումնասիրել հարցը եւ քրեական գործ հարուցել Դանկվերտի նկատմամբ պետությանը վնաս հասցնելու համար»,-ասել Է Լուկաշենկոն:
Անցած տարվա դեկտեմբերին Բելառուսի նախագահը Դանկվերտին քննադատության Էր ենթարկել բելառուսական պարենամթերքի վերաբերյալ բացասաբար արտահայտվելու համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



